Ոռոգման համակարգը հնացել է, ամեն օր վթար է լինում. վարչապետը լսեց նարեկցիների խնդիրները

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետը հանդիպեց Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչների հետ: Նարեկցիների հիմնական խնդիրն առնչվում էր ոռոգման համակարգին: 

«Ոռոգման համակարգի խողովակները հնամաշ են՝ արդեն 45 տարվա, խողովակներն էնքան են հնացել, որ ամեն օր միացնում են, ամեն օր վթար ա լինում»,- նշեց գյուղացիներից մեկը՝ խնդրելով հարցին լուծում տալ:

Ոռոգման ջրի մասով պատասխանատուները նշեցին, որ 14Մ պոմպը հենց տեղադրվի, համայնքն այլևս ջրի խնդիր չի ունենա, իսկ եթե Գառնու ինքնահոս ջրի հարցը կարողանան լուծել, 900 լ ծավալով ջուր կգա: Այսինքն՝ 11 համայնք ջրի խնդիր ընդհանրապես չի ունենա:

Գյուղացիները նաև առաջարկությամբ հանդես եկան: Նարեկցիներից մեկը նշեց, որ համայնքը Հայաստանում ամենաշատ տնկի աճեցնող գյուղերից մեկն է, և քանի որ այս տարի նախատեսվում է մի քանի միլիոն ծառ տնկել երկրում, որպես աջակցություն իրենց համայնքի բնակիչներին՝ խնդրեցին տնկիները Նարեկից գնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում