ՄՄարիամ Մխիթարյան

Georgian Airways-ն այսօր վերջին հատուկ չվերթը կկատարի. Aliq

Georgian Airways-ն այսօր վերջին հատուկ չվերթը կկատարի. Aliq

Մայիսի 22-ին  Georgian Airways ավիաընկերությունը Հռոմից Թբիլիսի կտեղափոխի Վրաստանի 171 քաղաքացու: Համավարակի այս օրերին երկրի ազգային փոխադրողը հատուկ չարտերային թռիչքներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։ Վրաստանի արտգործնախարարության տվյալով՝ իշխանությունների աջակցությամբ մինչ օրս ավելի քան 12 400 քաղաքացի է վերադարձել հայրենիք։

Այսօր Վրաստանում արտակարգ դրության վերջին օրն է։ Երկրի իշխանությունները որոշել են չերկարաձգել այն, սակայն որոշ սահմանափակումներ դեռևս երկար կգործեն։ Վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել քաղաքացիներին շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունն ու դիմակների կրումը։

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում