ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի խորհրդարանը կարող է հռչակել հաղթանակ կորոնավիրուսի նկատմամբ. Deutsche Welle

Չինաստանի խորհրդարանը կարող է հռչակել հաղթանակ կորոնավիրուսի նկատմամբ. Deutsche Welle

Մայիսի 22-ին Չինաստանի Ազգային ժողովը կորոնավիրուսային համաճարակի պատճառով ավելի քան երկու ամիս ուշացումով սկսեց տարեկան նստաշրջանը: Բացման արարողության ժամանակ պատգամավորները, կրելով պաշտպանիչ դիմակներ, հարգանքի տուրք են մատուցել բժիշկներին, ինչպես նաև ցավակցել COVID-19-ից մահացածներին:

Ըստ տեղեկություների՝ նախագահ Սի Ցզինպինը նիստի ընթացքում կհայտարարի կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին: Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է վարակի միայն 4 դեպք:

Նիստի քննարկմանն է ներկայացվել մի քանի օրենք, այդ թվում՝ Հոնկոնգում իրավական համակարգի ձևավորման մասին օրենքը և ազգային անվտանգության ապահովման մեխանիզմները:

ԱՄՆ երկու սենատոր՝ դեմոկրատ Քրիս վան Հոլենը և հանրապետական ​​Պատրիկ Թումին, մշակել են օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք հսկում են Հոնկոնգում ազգային անվտանգության օրենքների պահպանումը: Ամերիկացի սենատորները հայտարարել են, որ իրենց պատրաստած փաստաթուղթը ուղղված է Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանությանը և Չինաստանի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի պահպանվի այդ տարածքի հատուկ կարգավիճակը:

Նիստի քննարկվող թեմաներից է լինելու կորոնավիրուսի համաճարակի հարցը: Պեկինը  սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի դեմ, եթե ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ կիրառի Չինաստանի նկատմամբ՝ կորոնավիրուսի մասին տեղեկությունները թաքցնելու և համագործակցությունը մերժելու պատճառով: Միաժամանակ, նիստին ներկայացված զեկույցի համաձայն, Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերի պայմաններին, մասնավորապես, հունվարին կնքված գործարքին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում