ՆՆարե Ոսկանյան

Ո՞ր երկրներն ու ի՞նչ չափով են օգնել Հայաստանին․ նախարարը հրապարակեց նոր թվեր

Ո՞ր երկրներն ու ի՞նչ չափով են օգնել Հայաստանին․ նախարարը հրապարակեց նոր թվեր

Առողջապահության նախարարն ասուլիսի ընթացքում անդրադարձավ միջազգային կազմակերպություններից ստացված օգնություններին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, օրինակ՝ գումար չի փոխանցել, բայց 2 հազար ՊՇՌ թեստ է տրամադրել:

«Ստացել ենք  ֆինանսական օգնություն Չինաստանից՝ 20.000 դոլարի չափով, Շվեյցարիայից՝ 40.000  ֆրանկի չափով, Նիդեռլանդներից՝ թեստեր: Ճապոնիայից  կստանանք հավանաբար սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20.000 ՊՇՌ թեստ և 33.500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- ասաց նախարարը, նշելով, որ հնարավոր է ստանան դողորայքի օգնություն Կանադայից, Հնդկաստանից: Արաբական Միացյալ Էմիրություններից դիմակներ ու ախտահանիչ նյութեր ենք ստացել, ԵՄ-ից՝  2.7 մլն եվրոյի չափով աջակցություն: Ասիական զարգացման բանկից դրամաշնորհի տեսքով է եղել աջակցությունը: Եղել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ից, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային  ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ-ի Բնակչության, Մանկական հիմնադրամներից, Կարմիր խաչից: Մեր մշտական գործընկերներն են, որոնց աջակցության համար մենք շնորհակալ ենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում հիմա բոլորն իրար օգնում են, օգնություն է գնում նաև Հայաստանից։

Հարց հնչեց նաև, թե այն հյուրանոցները, որտեղ  մեկուսացվել են  մարդիկ, ի՞նչ սկզբունքով են վճարվել ու ի՞նչ չափով:

Թորոսյանը նշեց, որ գրեթե բոլոր հյուրանոցներին գումարներ տրվելու են ծառայությունների դիմաց, բայց եղել են հյուրանոցներ, որոնք համաձայնել են իրենց տարածքները անհատույց տրամադրել: Դրանք հատկապես Ծաղկաձորի հյուրանոցներն են, որտեղ միայն ծախսերի փոխհատուցում  է իրականացվել՝ կոմունալ և այլ վճարների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում