ԱԱրսեն Մկրտչյան

Մայիսի 21-ին վարչապետ Փաշինյանը կայցելի Արցախ

Մայիսի 21-ին վարչապետ Փաշինյանը կայցելի Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ին կայցելի Արցախ: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և լուսաբանելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում