ՎՎարդուհի Բալյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ 

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի իշխանություններին համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև երկխոսության ամրապնդման հարցում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Տաջիկստանի՝ ավանդական բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության առնչությամբ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման և խորհրդարանական հարթակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ 

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները: 

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից անդրադարձել են համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում