ՄՄարիամ Մխիթարյան

Ստամբուլի Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից. Ermenihaber

Ստամբուլի Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից. Ermenihaber

Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Որոշումը բացասական արձագանք է առաջացրել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։

Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ «Պատրիարք Սահակ Մաշալյանն անընդունելի է համարել որոշումը և այս կապակցությամբ հիմնադրամի գործադիր խորհրդին նամակ է հղել՝ առաջարկելով այն վերանայել», ասվում է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։

Ամենապատիվ Տ․ Սահակ Բ պատրիարքը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Սիմոն Չեքեմի և Եսայան վարժարանի տնօրենների հետ ու նրանց հանդիպման է հրավիրել պատրիարքարան։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում