ՆՆարե Ոսկանյան

Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը փուլային կլինի

Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը փուլային կլինի

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագծին:  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը երկրորդ ընթեցմամբ նախագծի քննարկմանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց, որ նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների անկանխիկ վճարմանը: Ասաց, որ որոշակի կանոնակարգումներ կկատարվեն, և կսահմանվի, որ կենսաթոշակը  հիմնականում վճարվի անկանխիկ եղանակով: Տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից գրավոր առաջարկություններ չեն ստացվել, սակայն Կառավարությունից առաջարկներ են եղել: 

«Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում է, որ եթե անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, ապա նրա կենսաթոշակը վճարվում է բացառապես կանխիկ եղանակով: Կան բացառություններ, եթե 75 տարին լրացած է կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կենսաթոշակառուն»,- տեղեկացրեց փոխնախարարն ու հավելեց, որ Կառավարությունն առաջարկում է, որ առկա իրողություններով պայմանավորված՝ 2020 թվականի հուլիսի 1-ի ժամկետը հետաձգվի մինչև սեպտեմբերի 1-ը:

Սաիյանը նշեց, որ կհստակեցվեն նաև ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետները: Կսահմանվի այն գյուղերի ցանկը, որտեղ պետք է կենսաթոշակը վճարվի կանխիկ եղանակով, կամ հետաձգվում է  անկանխիկի ներդրումը: 

Կենսաթոշակների վճարման համակարգն անկանխիկը սահմանելու գործընթացը կիրականացվի փուլային: Սաիյանը տեղեկացրեց, որ առաջին փուլում այն կիրականցվի Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Մյուս տարի կընդգրկվեն մնացած քաղաքները, ապա՝ մանր ու խոշոր գյուղերը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ փուլային տարբերակը միտված է նրան, որ այդ ընթացքում լուծվեն բանկային ենթակառուցվածքի անկանխիկ  գործառնություններ կատարելու համար ենթակառուցվածքների հասանելիության խնդիրները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում