ԱԱրման Գալոյան

Մարզական, կրթական ու մշակութային խմբակների գործունեությունը շարունակում է մնալ սահմանափակված

Մարզական, կրթական ու մշակութային խմբակների գործունեությունը շարունակում է մնալ սահմանափակված

Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

Այս կապակցությամբ պարետատունը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն՝ շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը: 

Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝

Սպորտ

  • մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում

  • հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում

Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում

  • ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը

Մշակույթ

  • արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:

Մասնավորապես ներառում է`

  • երաժշտական, գործունեություն

  • մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն

  • պարի դպրոցների (խմբակների) գործունեություն

  • թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն

  • լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն

Վարորդական դպրոցներ

  • Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն

  • օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)

Այլ կրթություն

  • Հաշվապահական դասընթացներ   

  • Օտար լեզուների դասընթացներ

  • Համակարգչային դասընթացներ

  • Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

  • Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝

  • կրոնական ուսուցումը

  • ջրային փրկարարների ուսուցումը

  • գոյատևման վարժանքների ուսուցումը

  • հռետորական արվեստի ուսուցումը

  • արագ ընթերցման ուսուցումը

Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման,- տեղեկացնում է Պարետատունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում