ՆՆարե Ոսկանյան

Մակունցն առաջարկում է դիմակների գների ուսումնասիրության նպատակով դիմել հակամրցակցային հանձնաժողով

Մակունցն առաջարկում է դիմակների գների ուսումնասիրության նպատակով դիմել հակամրցակցային հանձնաժողով

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագծին, ասաց, որ կորոնավիրուսի համաշխարհային համավարակն անկանխատեսելի է, և այդ պարագայում ճկուն մոտեցումներ են դրսևորվում: 

«Իրավիճակից ու տարածումից ելնելով՝ նախապես ընդունված որոշումները պարբերաբար կարող են կրել որոշակի փոփոխություններ՝ խստացվել ռեժիմները կամ ավելի թուլացվել: Այսօրվա նախագիծն այն մասին է, որ դիմակները կրելը փակ  տարածքներում պարտադիր է, և դա չանելու դեպքում հետևելու է ֆինանսական տույժ»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ բաց տարածքներում դիմակ ունենալը նույնպես պարտադիր է, բայց կրելը՝ ոչ:

Մակունցն ընդգծեց, որ պարտադիր չէ գնել գործարանային դիմակ, բավարար է այն պատրաստել տանը կամ օգտագործել ցանկացած պարագա, որը կարող է դեմքը փակել: Պատգամավորն անդրադարձավ նաև դիմակների գների խնդրին, նշելով. «Ես կարծում եմ՝ կարելի է առաջարկել ՏՄՊՊՀ-ին, որը պատասխանատու է այդ գործառույթի համար, կատարել ուսումնասիրություն: Իրենց լիազորությունների շրջանակում իրականացնել գործողութուններ, և հանրությանն այդ մասին իրազեկել: Յուրաքանչյուր խմբակցություն կարող է հրավիրել ներկայացուցիչներին և ստանալ պարզաբանումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում