ՆՆարե Ոսկանյան

Ազատ տեղաշարժի սահմանափակումների խախտման համար գործող պատասխանատվության միջոցը համաչափ չէ

Ազատ տեղաշարժի սահմանափակումների խախտման համար գործող պատասխանատվության միջոցը համաչափ չէ

Կառավարությունն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծն է: Նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: 

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց, որ  նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում  նոր կորոնավիրուսային  հիվանդության տարածման պայմաններն անհրաժեշտություն են առաջացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել:

«Դրանց մի մասն ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն են, որոնց խախտման համար գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխանատվություն: Սակայն գործող ազատ տեղաշարժման  սահմանափակումների համար այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ  չէ և չի կարող  արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացման համար: Հրատապ է համաչափ պատասխանատվության միջոցի սահմանումը,  որն արդյունավետ կդարձնի առկա սահմանփակումները»,- ասաց փոխնախարարը:

Առաջարկեցին նաև, որ օրակարգային հարցի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել 3-ական ժամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում