ՆՆարե Ոսկանյան

Նոր կորոնավիրուսի թեստավորման նպատակով Արցախից Հայաստան է ուղարկվել ևս 27 փորձանմուշ

Նոր կորոնավիրուսի թեստավորման նպատակով Արցախից Հայաստան է ուղարկվել ևս 27 փորձանմուշ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել ևս 27 փորձանմուշ: Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Հիշեցնում ենք, որ այսօրվա դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու դեպքում. նրանցից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում