ՆՆարե Ոսկանյան

Թատրոններում փորձերը կարվեն առավելագույնը 10 անձի ներգրավվածությամբ. Վիրաբյան

Թատրոններում փորձերը կարվեն առավելագույնը 10 անձի ներգրավվածությամբ. Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ այժմ  քննարկում են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, գրադարանների և այլ կազմակերպությունների գործունեության հարցը և մշակում նորմերը:

«Պարետի որոշման մեջ կա այն կանոնակարգը, որով պետք է առաջնորդվեն մշակութային կազմակերպությունները: Գրադարանների մասով դեռ ոչինչ չկա, բայց թատրոնները և այն թանգարանները, որոնք գործում են բացօթյա, հնարավորություն ունեն աշխատելու: Թատրոնները, միայն փորձերի տեսանկյունից, առավելագույնը 10 մարդու ներգրավվածությամբ կարող են աշխատել՝ ամբողջական կանոնները պահպանելով»,- ասաց Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ կան կազմակերպություններ, որոնց ընդհանուր բյուջեն գոյանում է ոչ միայն պետության սուբսիդիայով: Դա կարող է լինել նաև նրանց սեփական եկամուտներով, օրինակ՝  թատրոնների ու թանգարանների դեպքում տոմսերի վաճառքը: Վիրաբյանը շեշտեց, որ շատ դեպքերում աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ, և այն կազմակերպություններին, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջե ու գործում են Երևանի  քաղաքապետարանի ենթակայությամբ, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի, որպեսզի հնարավորություն ունենան աշխատակիցներին 100 տոկոսով վճարել աշխատավարձը: 

Հիշեցնենք, որ այսօրվանից  գործում է նաև Երևանի կենդանաբանական այգին՝ անվտանգության կանոնները պահպանելով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում