ԱԱրման Գալոյան

Սուբվենցիոն ծրագրով Զոլաքարում ընդարձակվում է լուսավորության ցանցը

Սուբվենցիոն ծրագրով Զոլաքարում ընդարձակվում է լուսավորության ցանցը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները:

«Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն՝ Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի
65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:

Գյուղի լուսավորության ցանցն ընդարձակվում է հինգ ուղղություններով, շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն մայիսի վերջերին»,- գրել է նա ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում