ՆՆարե Ոսկանյան

Փոխքաղաքապետը հորդորում է դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ

Փոխքաղաքապետը հորդորում է դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք քննարկվե՞լ են Երևանում միայն օգտագործված ձեռնոցներ և դիմակներ հավաքելու նպատակով հատուկ աղբամաններ տեղադրելու խնդիրը:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ ու մեկուսացվածներ, աշխատում էին աղբի մաքրման ընթացակարգով:

«Ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում, և հատուկ ավտոմենքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում է աղբավայր, և այն ամբողջությամբ ոչնչացվում է: Այդտեղ են ամբողջ սննդային մնացորդների տարաներն ու դիմակները»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

Նրա խոսքով՝ իրականացնում է նաև աղբավայրից դուրս եկող ավտոմեքենաների լվացում: Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին՝ դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ այն դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում