ԱԱրման Գալոյան

Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին. Արայիկ Հարությունյան

Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին. Արայիկ Հարությունյան

Այսօր Բերձորի ազատագրման օրն է: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է 28 տարի առաջ կատարված պատմական իրադարձությանը՝ այն անվանելով մեր պատմության փառավոր էջերից մեկը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:

Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում:

Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Արցախի նորընտիր նախագահը Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում