ՆՆարե Ոսկանյան

Թանգարանները հանուն հավասարության. այսօր Թանգարանների միջազգային օրն է

Թանգարանները հանուն հավասարության. այսօր Թանգարանների միջազգային օրն է

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Որպես տոն այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին, և 1978-ից ի վեր աշխարհի ավելի քան 150 երկիր ամեն տարի նշում է այս օրը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի շատ երկրներում թանգարանները փակ են, ուստի հնարավոր է այսօր տարբեր ժամերի կատարել վիրտուլ այցելություններ նախընտրելի թանգարաններում: 

Այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն»:

Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կենտրոնը ներկայացրել է Երևանի համայնքային թանգարանների առցանց ծրագրերի ժամանակացույցը: 

  •  Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

11:00. «Կենդանի նկար» անիմացիոն ծրագրի հեռահար ցուցադրություն (Բնօրինակ գեղանկարիչ Վահան Խորենյանի «Երևանի շինարարները» 1957 թ. ստեղծագործությունը:

15:00. «Մարդ-քաղաք» խորագրով լուսանկարների հեռահառ ցուցադրություն կներկայացվի ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարկ Կարաչիի «Հոմո Ուրբանոս, Երևան» շարքը:

  • «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

12:30 «Տեղադրիր արքայի անունը»: Ուսուցողական, կրթական և ճանաչողական ծրագիր:

13:30. «Կարմիր բլուրից» հայտնաբերված սեպագիր կավե սալիկները որպես այսօրվա հաղորդագրությունների և նամակների նախատիպ: Առցանց դասախոսություն, որը կվարի «Էրեբունի» պատահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, ուրարտագետ Վահե Սարգսյանը:

21:00. «Կռահիր ուրարտական թվերը»:

12:00  «Հայացք դեպի անցյալ» Թանգարանների միջազգային օրվա պատմությունը «Ժամանակաից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ում.  տեսանյութի ներկայացում:

  •   Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

13:00. «Ժամանակաից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ում ներառականության սկզբունքների հիման վրա կազմակերպած նախագծերի, ցուցահանդեսների դրվագներից. սլայդ շոուի ներկայացում:

15:00  Փոքրիկ զբոսանք թանգարանում / Ուղիղ միացում

  •  Կարեն Դեմիրճյան թանգարան

11:00. 1970-80-ական թվականներին Հայաստանում բացված թանգարանները, որպես հավասարության և բազմազանության լավագույն հարթակներ 

  • Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

 14:00. «Ֆրիտյոֆ Նանսենը մարդասիրության և գթասրտության ռահվիրա» (զեկուցող՝ Ֆելիքս Բախչինյան)

15:00. Փաստավավերագրական ֆիլմի դիտում.

«Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» (ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան, սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Բախչինյան):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում