ԱԱրման Գալոյան

Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող կեղծ տեղեկություններ տարածելը սրբապղծություն է

Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող կեղծ տեղեկություններ տարածելը սրբապղծություն է

«Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ»,- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է:

Այն փաստը, որ որպես հիմք են վերցվել այն տվյալները, որոնք մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվել արժանահավատության համար, խոսում է կա՛մ անփույթ վերաբերմունքի, կա՛մ այդ հրապարակումների կողմնակալության մասին։

Մենք ցավում ենք, որ որոշ ռուսական ԶԼՄ-ներ հրապարակել են այսպիսի չհաստատված նյութեր՝ օգտագործելով հռետորաբանություն, որը դիտավորյալ տարածվում է որոշակի շրջանակների կողմից ՝ զուտ քաղաքական նպատակներով,- նշել է Մանե Գևորգյանը՝ ավելացնելով,- աղբյուրների տարածվածության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կեղծարարության նախաձեռնողները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրության միջև»։

Մանե Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», որի անունը հիշատակվում է հրապարակումներում։

«Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» վերնագրով: Նրան նաև կարելի է գտնել ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի զինվորական կոչումով»,- ասել է վարչապետի մամուլի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում