ՄՄարիամ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էռնա Սոլբերգին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էռնա Սոլբերգին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվե­գիա­յի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք:

Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրա­պնդմամբ,  երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։ Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում