ՆՆարե Ոսկանյան

Մեր իրավապահ համակարգն այսպիսի տեմպերով, ծավալով, կոռուպցիոն գործերով աշխատելուն սովոր չէ. Փաշինյան

Մեր իրավապահ համակարգն այսպիսի տեմպերով, ծավալով, կոռուպցիոն գործերով աշխատելուն սովոր չէ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում ասաց, որ 2019-ի ընթացքում քննված քրեական գործերով պարզվել է, որ հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018թ-ին արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց:

«Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս: 2019-ին քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, անշարժ գույքի վրա: Այն 2018թ-ի համեմատ ավելի է 45.7%-ով: Հատկանշական է, որ 2018-2019-ին քննված քրեական գործերի շրջանակում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառած ընդհանուր վնասի չափը՝ 190.7 մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանում է 2009-2017թթ. հայտնաբերածը միասին, որը կազմում է 36.5մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90%-ով»,-ասաց Փաշինյանը:  

Վարչապետը նշեց, որ այդ կետի մեջ թաքնված երկխոսություն կա: Ասաց, որ այդ փաստն իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են ձևակերպել իրենց խնդրանքով և տվել, որ ներառվի մեր հարյուր փաստի մեջ: Վարչապետի խոսքով մեսիջ կա դրանում, որ շատ է խոսվում իրավապահ մարմինների  արդյունավետության մասին, իսկ սա նրանց ուղերձն է, որ իրենք, նախկինի համեմատ, կրկնակի, եռակի ավելի ծանրաբեռնված են աշխատում: Վարչապետն ընդգծեց, որ նրանց աշխատանքի ծավալը կրկնակի աճել է. «Մեր իրավապահ համակարգն այսպիսի տեմպերով, ծավալով , կոռւպցիայի դեմ պայքարի  գործերով աշխատել ուղղակի սովոր չէ»։

Փաշինյանը անդրադարձավ նաև այն փաստին, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում