ՆՆարե Ոսկանյան

Դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը ընդլայնվել է. Փաշինյան

Դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը ընդլայնվել է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի մասին 100 նոր փաստերը, նշեց, որ ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։

«Փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության, մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք, նաև՝ տվյալ համայնքներից այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ 2020 թ. փոխհատուցման համար նախատեսվել է 1․2 մլրդ դրամ»,- հայտնեց վարչապետը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի էլ 300 հազար դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։

Վարչապետը տեղեկացրեց, որ 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական կազմակերպությունների հետ՝ նախորդ տարվա 3-ի փոխարեն: Ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի ևս տրամադրվել է՝ նախորդ տարվա 190-ի փոխարեն՝ խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Փաշինյանը շեշտեց, որ  ընդլայնվել է նաև ծառայությունների մատուցման աշխարհագրությունը:

«Սա կարևոր քաղաքական ուղղություն է: Մենք զարգացնում ենք այն, որ հաշմանդամություն  ունեցող անձանց խնամքով զբաղվեն ոչ թե այնպիսի մարդիկ, որոնք աշխատանք փնտրելու բերումով  ուղղակի աշխատանք են փնտրում, և այդ գործը կա, այլ կազմակերպություններ, որոնք գաղափարաբանորեն որոշել են նվիրվել այդ գործին»,- ասաց Փաշինյանը: 

Փաստերից վարչապետը նաև առանձնացրեց այն, որ Կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։

«Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ՝ 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները»,-ընդգծեց Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում