ՆՆարե Ոսկանյան

Մեքենայի հետևի մասում նստելն ավելի քիչ ռիսկային է. Սիմոնյանը՝ տաքսիներից օգտվելու կանոնների մասին

Մեքենայի հետևի մասում նստելն ավելի քիչ ռիսկային է. Սիմոնյանը՝ տաքսիներից օգտվելու կանոնների մասին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնները ներկայացնելիս անդրադարձավ նաև հանրային բաց տարածքներում  դիմակ կրելու պարտադիր պահանջին:

«Դիմակ ունենալը պարտադիր է, բայց դա չի նշանակում, որ եթե միայնակ զբոսնում եք, պետք է դիմակ կրեք: Եթե դուրս եք եկել տնից, մտնում եք խանութ կամ պետք է օգտվեք որևէ տրանսպորտային միջոցից, ապա արդեն իսկ պետք է ունենաք այդ դիմակը և կրեք այն»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ պարտադիր դիմակ կրելու պահանջը ուղղած է միայն համավարակի տարածումը հնարավորինս կանխարգելելուն ու նվազեցնելուն: Ընդգծեց՝ չկա որևէ այլ նպատակ: 

Սիմոնյանն անդրադարձավ նաև տաքսիներից օգտվելու անվտանգության կանոններին: «Մեքենայի ետևի մասում նստելն ավելի ցածր ռիսկային է, քան անմիջապես վարորդի կողքին նստելը»,- ասաց Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ համանման կանոն գործում է սննդի օբյեկտներում, որտեղ սեղանները իրարից պետք է այնքան հեռու լինեն, որ երկու տարբեր սեղանների շուրջ նստած մարդկանց միջև հեռավորությունը առնվազն 1.5 մետր լինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում