ՆՆարե Ոսկանյան

Սահմանված կանոնների թերի կատարման դեպքում տնտեսվարողների գործունեությունը կրկին կսահմանափակվի. Սիմոնյան

Սահմանված կանոնների թերի կատարման դեպքում տնտեսվարողների գործունեությունը կրկին կսահմանափակվի. Սիմոնյան

Արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնները ներկայացնելիս Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ հանվում է սահմանափակումը նաև հանրային սննդի ոլորտում, բացվում են բարերը, ռեստորանները:

Փոխնախարարը հայտնեց, որ հանրային սննդի օբյեկտներ մտնելուց առաջ պետք է  անպայման բոլորը ջերմաչափվեն: «Ում ջերմությունը բարձր լինի, չի սպասարկվի: Վերջիններիս վերաբերյալ տեղեկությունը կհաղորդվի առողջապահության  նախարարության թեժ գծին: Այս միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, հնարավորինս ռիսկի մակարդակը իջեցնելու համար»,- ասաց Սիմոնյանը: 

Նա հիշեցրեց, որ քաղաքացիներն ու տնտեսվարողները խստորեն պետք է  պահպանեն ու հետևեն սահմանված կանոններին: «Ձեռնարկատերերը, որոնք պատրաստվում են իրենց գործունեությունը վերսկսել մայիսի 18-ից, մինչև լիովին չապահովեն այդ կանոններով նախատեսված պահանջները, չեն կարող վերսկսել իրենց գործունեությունը»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ  պարետի որոշմամբ՝ սահմանված կանոնների թերի կատարումը հիմք է, որ գործուենությունը սահմանափակված լինի:

Սահմանված կանոններին հնարավոր է ծանոթանալ www.gov.am/am կայքից, COVID-19 բաժնում առկա պարետի որոշումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում