ՆՆարե Ոսկանյան

Հանրային տրանսպորտը և առևտրի կենտրոնները կգործեն անվտանգության կանոնների պահպանման պայմանով. փոխնախարար

Հանրային տրանսպորտը և առևտրի կենտրոնները կգործեն անվտանգության կանոնների պահպանման պայմանով. փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոններին, տեղեկացրեց, որ Պարետի կողմից գործունեության բոլոր տեսակների համար սահմանվել են հատուկ կանոններ:

Սիմոնյանը հիշեցրեց, որ մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, և տեղեկացրեց, որ արգելվելու է կանգնած երթևեկում կազմակերպելը: Դա հնարավոր  կլինի բացառապես այն դեպքում, երբ 9 մետրից երկար է տրանսպորտային միջոցը: Հանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր, քաղաքացիները պարտադիր պետք է ունենան անհատական պաշտպանիչ միջոցներ և տրանսպորտում նստեն ախտահանիչ նյութից օգտվելուց հետո:

«Առևտրի իրականացման վայրերը նույնպես բացվելու են մայիսի 18-ից: Եթե նախկինում առևտրի իրականացման վայրերում թույլատրվում էր աշխատանքը միայն պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի  շուկայի մասով, ապա մայիսի 18-ից բաց կլինեն բոլոր առևտրի իրականացման վայրերը»,- ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության բոլոր տեսակներին թույլատրվելու է գործունեությունն իրականացնել  այն պարագայում, եթե ամբողջովին կատարեն ու ապահովեն հավելվածներով սահմանված կանոնները:

«Սահմանափակված կմնան գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես՝ հյուրանոցային և բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Բացառություն կլինեն այդ գործունեության տեսակից այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահմանափակված չի լինի»,- ընդգծեց Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում