ՆՆարե Ոսկանյան

Եթե չկարողանանք ապահովել կյանքի բնականոն ընթացքը, վերադառնալու ենք ավելի ծանր սահմանափակումների. Ավինյան

Եթե չկարողանանք ապահովել կյանքի բնականոն ընթացքը, վերադառնալու ենք ավելի ծանր սահմանափակումների. Ավինյան

Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության երկարաձգման որոշման քննարկմանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը ոչ ցանկալի, բայց անհրաժեշտ քայլ է: Տեղեկացրեց, որ այս փուլում գնում են սահմանափակումների մեղմացման՝ նոր կանոնների սահմանմամբ:

«Նոր պայմանաններում ապրելու և կանոններին հնարավորինս հետևելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկային կյանքեր փրկելու խնդրով: Եթե մենք կարողանանք ապահովել այս պայմաններում մեր տնտեսության, սոցիալական կյանքի բնականոն ընթացքը, սա կնշանակի, որ ունենք մեր հաղթահարման բանաձևը: Եթե չկարողանանք, ինչ-որ մի փուլում վստահաբար ստիպված ենք լինելու վերադառնալ ավելի դժվարին և ծանր սահմանափակումների  ռեժիմի»,- ընդգծեց Ավինյանը:

Փոխվարչապետն ասաց, որ այդ դեպքում վերահսկողության շատ ավելի մեծ ռեսուրս կներգրավեն: Շեշտեց՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է պահպանել կանոնները և խստորեն հետևել, որ իր շրջապատում ևս հետևեն այդ կանոններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում