ՆՆարե Ոսկանյան

Երեխային նախակրթարան տանելը պարտադիր չէ. դրանք բացվում են աշխատող ծնողներին աջակցելու համար. պարետ

Երեխային նախակրթարան տանելը պարտադիր չէ. դրանք բացվում են աշխատող ծնողներին աջակցելու համար. պարետ

Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրության երկարաձգման որոշումը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե  մանկապարտեզների, նախադպրոցական հաստատությունների աշխատելու դեպքում արդյոք պարտադի՞ր է լինելու երեխաների հաճախելը, եթե տանը խնամող կա:

Ավինյանը նշեց, որ որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել, քանի որ դա կրկին  արվում է անհրաժեշտությունից ելնելով: Հնարավորություն է տրվում, որ աշխատող ծնողները երեխային ուղարկեն նախակրթարան, որի համար նույնպես որոշակի կանոններ են գործելու: «Այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամասնորեն ներկայացված են բոլոր ոլորտներում սահմանված կանոնները: Ովքեր հնարավորություն ունեն չտանել նախակրթարան՝ թող չտանեն»,- ասաց փոխվարչապետը: 

Տիգրան Ավինյանը նաև կոչով դիմեց բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, հորդորեց  շարունակել աշխատել հեռավար ռեժիմով, որովհետև իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում