ԱԱրման Գալոյան

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել:

1lurer.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ Պապիկյանի թեստը բացասական է եղել: Այնուամենայնիվ, նախարարը կմնա ինքնամեկուսացված, միաժամանակ, հեռավար կարգով շարունակելով աշխատանքը:

«Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու»,- ասաց Արմինե Մուրադյանը:

Հիշեցնենք՝ Պապիկյանն այսօր չէր մասնակցել կառավարության նիստին:  ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ինչի պատճառով Պապիկյանն ինքնամեկուսացվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում