ԱԱրման Գալոյան

Արսեն Թորոսյանը ինքնամեկուսացվել է. նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ

Արսեն Թորոսյանը ինքնամեկուսացվել է. նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է. 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Տեղեկացանք, որ առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը: Եվ նախարար Արսեն Թորոսյանը մեկուսացվել է որպես նրանց հետո շփում ունեցած անձ:

Արսեն Թորոսյանն այսօր չէր մասնակցում Կառավարության նիստին: Ինքնամեկուսացման պատճառով նիստին ներկա չէր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում