ՆՆարե Ոսկանյան

Սա ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերից մեկն է. Ավինյան

Սա ժողովրդագրական իրավիճակի  բարելավման ծրագրերից մեկն է. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների  բնակարանային ապահովության պետական աջակցության  2020-23 թվականների  ծրագրերին, տեղեկացրեց, որ դրանց նախնական քննարկումները տեղի են ունեցել դեռ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստերին:

«Եվ սա ժողովրդագրական իրավիճակի  բարելավման ծրագրերից մեկն է»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ծրագրով աջակցում են երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքային կանխավճարի գումարի որոշ չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հավելեց, որ բնակարանի անշարժ գույքի ձեռքբերման  կարևոր պայմաններից է, որ այդ գործարքը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքին: «Այս դեպքում ձեռք բերվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը պետք է լինի 30 միլիոն դրամ, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ երեխայի  դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 5 միլիոն դրամի չափով: Կանխավճարն այս կերպ է հաշվարկվում»,- պարզաբանեց նախարարը:

Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու հարցում բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է, իսկ առաջնային շուկայից  ձեռք բերելու դեպքում՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 7.5 տոկոսը: 

Փոխվարչապետի խոսքով՝ կանխավճարը տրվում է մինչև 50 տոկոսը, բայց միևնույն ժամանակ  հնարավորություն է տրվում մարզային բնակավայրերում այդ հավելյալ կանխավճարի չափաբաժինը ապահովագրել բանկերի համար: «Այդ  ապահովագրավճարը մենք ենք տալիս: Փաստացի մարդուն հնարավորություն է տրվում կանխավճար չտալ: Մի մասը մենք ուղղակի սուբսիդավորում ենք, մյուս մասը մենք ապահովագրում ենք՝ ապահովագրական ընկերության կողմից»,- տեղեկացրեց Ավինյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում