ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ: Գործադիրի այսօրվա նիստում քիչ առաջ հաստատվեց այդ որոշումը: 

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտի 16-ից Կառավարության որոշմամբ հայտարարվել էր արտակարգ դրություն: Ապրիլի 13-ին Կառավարությունը որոշել էր 30 օրով երկարաձգել այն: 

Այսօր Կառավարության նիստից հետո Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն իրավունքի ուժով կգումարվի նաև ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ «Արտակարգ դրության մասին» օրենքում վերջերս կատարած փոփոխություններին համահունչ՝ հստակեցվում է պարետի, պարետատան, պարետի կողմից ընդունվող իրավական ակտերի կարգավիճակը, հստակեցվում է անձի անձնական ազատության սահմանափակման, մեկուսացման և հոսպիտալացման կարգը:

«Հատուկ շեշտվել է, որ անձնական ազատության սահմանափակմանը վերաբերող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով»,-նշեց վարչապետը:

Սահմանվում է նաև, որ մի շարք սահամնանափակումներ կարող են նաև պայմանով կիրառվել:

«Օրինակ երբ որ որոշ վայրերում պարտադիր համարվի դիմակների կրումը կամ այլ միջոցառումները: Ընդ որում՝ այդ պայմանը խախտելը որակվելու է որպես հենց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում: Որոշակիորեն մեղմվել են նաև սահամանափակումները ՔԿՀ-ներում: Թույլ ենք տալու, որ շաբաթը մեկ անձի կողմից հանձնուք տալու հնարավորություն ընձեռնվի»,-նշեց Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում