ԱԱրման Գալոյան

Նախատեսվում է արտակարգ դրությունը երկարաձգել մինչև հունիսի 13-ը

Նախատեսվում է արտակարգ դրությունը երկարաձգել մինչև հունիսի 13-ը

Կառավարությունը պատրաստվում է 30 օրով կրկին երկարաձգել ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով հաստատված արտակարգ դրությունը: Հարցն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում, ըստ այդմ, արտակարգ դրությունը երկարաձգվելու է մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին Կառավարության որոշման ընդունումից հետո ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն իրավունքի ուժով կգումարվի նաև ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում կառավարության որոշմամբ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում