ԱԱրևիկ Աբելյան

Ռոհանին Թրամփի վարչակազմն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ. TACC

Ռոհանին Թրամփի վարչակազմն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ. TACC

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է վատագույնն այդ երկրի պատմության մեջ: Ռոհանիի ելույթը հեռարձակվել է ազգային ​​հեռուստատեսությամբ: Փոխանցում է TACC գործակալությունը: 

«Միացյալ Նահանգներում նման Սպիտակ տուն երբևէ չի եղել: Այսքան անմարդկային, դաժան և ոչ կոմպետենտ: Նայեք, թե ինչպիսին է այս երկրի պետքարտուղարը: Նա բացարձակապես ծանոթ չէ քաղաքականության հիմունքներին»,- ասել է Ռոհանին:

Ավելի վաղ Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է ահաբեկչություն հրահրել ամբողջ աշխարհում՝ նույնիսկ համավարակի պայմաններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում