ԱԱրման Գալոյան

Պատգամավորները մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականների հետ հեռավար քննարկմանը

Պատգամավորները մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականների հետ հեռավար քննարկմանը

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը և Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Covid-19-ի պայմաններում օրենսդիրների մարտահրավերներին ու պարտավորություններին` քաղաքացիների հետ կապի և վստահության ամրապնդման համատեքստում:

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսը` ԺԳՀ-ի (HDP) նախագահ, Ջեֆ Ֆորթընբերին, Մարքուեյն Մուլինը եւ Թոմ Ռայսը:

Հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում