ԱԱրման Գալոյան

Քրեական գործ՝ Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ

Քրեական գործ՝ Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ. տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան 1lurer.am-ի հարցմանը:

«Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Կատարվում է նախաքննություն»,- նշեց նա:

Մեր հարցին ի պատասխան Օհանջանյանը նաև հայտնեց, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը մայիսի 2-ի իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելիս Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, քրեական գործերի քաշքշուկից ազատվելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում