ՆՆարե Ոսկանյան

Շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծելը. Ռուբինյան

Շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծելը. Ռուբինյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ հարցին, թե իշխանությունն ինչ փաստեր ու հիմքեր ունի, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է արտախորհրդարանական ուժերի, նախկինների հետ:

Ռուբինյանի կարծիքով՝ նպատակը տպավորություն ստեղծելն է, որ Աժ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, իսկ պատգամավորներն էլ չեն տարբերվում նախորդներից:

«Շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծելը: Խոսքը նախկին իշխանությունների մասին է, որոնք չէին անցել խորհրդարան: Իրենք ուզում էին ապալեգիտիմացնել այս Ազգային ժողովը տարբեր մեթոդներով, ներառյալ՝ իրենց լրատվամիջոցների կողմից տարվող ագիտացիայով: Եթե մի քանի փաստ համադրենք, կստացվի, որ վերջին շրջանում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ԱԺ-ն ապալեգիտիմացնելու փորձ անում՝ որոշ պատգամավորների առանձին պահվածքով»,- ասաց Ռուբինյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա  իրադարձությունների զարգացումը,  ժամանակն է վերջ տալ այդ թեմայի քննարկմանը:

«Կարծում եմ՝ մեր հանրությունը արժանի է Ազգային ժողովում ավելի բովանդակային, քաղաքական խոսակցությունների: Մեր քաղաքական ուժի ղեկավարն առավել քան հստակ դատապարտել է բռնությունը, արտահայտել դիրքորոշումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում