ՌՌոզա Խաչատրյան

Տարօրինակ բան չկա, երբ կոռուպցիոները հայտարարում է, որ ազգը կործանվում է, և Ղարաբաղը ծախում են․ Ռուբինյան

Տարօրինակ բան չկա, երբ կոռուպցիոները հայտարարում է, որ ազգը կործանվում է, և Ղարաբաղը ծախում են․ Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, անդրադարձավ իր ձևակերպմամբ՝ Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսայի՝ Միքայել Մինասյանի վերջին շրջանի ակտիվությանը, համացանցում նրա ուղիղ եթերներին: 

Ռուբինյանը նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանց բարեկամները և հատկապես նրանք, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով, չպիտի գովեն ներկայիս իշխանություններին։

«Այսինքն՝ որևէ տարօրինակ բան չկա, որ կոռուպցիոները մեղադրանքի առաջադրումից մեկ օր հետո կամ մեկ օր առաջ ելնում ու հայտարարում է, որ ազգը կործանվում է, ու Ղարաբաղը ծախում են։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է արձագանքենք։ Արդարությունը պիտի վերականգնվի, և ոչ մի մանիպուլյացիա չի փրկելու այն անձանց, որոնք մեղավոր են»,- նշեց Ռուբինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում