ՆՆարե Ոսկանյան

Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցել Վերին Լարսում գտնվող  ՀՀ քաղաքացիներն, որոնք ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան՝ տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։

Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի: Նշել են, որ  դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում