ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ԱԺ նախագահի, աշխատակազմի հետ կա բարձր որակի համագործակցություն. Թաթոյան

ՀՀ ԱԺ նախագահի,  աշխատակազմի հետ կա բարձր որակի համագործակցություն. Թաթոյան

ՄԻՊ տարեկան հաղորդման եզրափակիչ ելույթում մարդու իրավունքների պաշտպանը  նշեց, որ պետության միջազգային իմիջի տեսանկյունից ևս ցանկալի չէր այդքան շատ քննարկում նվիրել  ատելության խոսքին, կարելի էր անդրադառնալ նաև այլ խնդիրների:

Արման Թաթոյանը նշեց, որ կարելի էր անդրադառնալ հարցերի, թե  ինչու են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչու երկրում չկան բավարար թվով հոգեբույժներ: ՄԻՊ-ը նշեց, որ կարող էին անդրադառնալ նաև երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների հարցին, երբ մայրը, օրինակ՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի դեպքում մտածում է դպրոց չուղարկել, մտածելով, որ ուսուցիչն ու դասարանի մյուս երեխաները երեխային ծաղրի կենթարկեն: Թաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին հրապարակել են արտահերթ զեկույց, որը նվիրված է 120 դպրոցների և 80 մանկապարտեզների հետազոտություններին: 

Թաթոյանն անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության կառույցների ստեղծմանը՝ նշեց, որ ցանկացած նման կառույց նպաստում և աջակցում է, բայց այն չպետք է կրկնի Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական լիազորությունները և չպետք է հակասության մեջ մտնի Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ: ՄԻՊ-ը հայտնեց, որ մշակել են նախագծերի փաթեթ, որը վերաբերում է  նոր ինստիտուտի՝ հակամենաշնորհային կոմպլեանսի ներդրմանը: Այն կօգնի կազմակերպություններին առավել պաշտպանված լինել: Նշեց՝ քննարկել են  էկոնոմիկայի նախարարության և մյոս գործընկերենրի հետ: Թաթոյանի խոսքով՝ մեծ հաշվով կա դրական դիրքորոշում, թեև փաթեթն ուղարկել են նոյեմբերին, բայց դեռ պատասխան չեն ստացել: 

Մարդու իրավուքների պաշտպանը, անդրադառնալով ազգային փոքրամասնությունների հարցերին, ասաց, որ COVID-19-ի  պայմաններում նախաձեռնել և միջազգային գործընկերների աջակցությամբ 7 լեզվով հրապարակել են ուղեցույց և փոխանցել պարետատանը: 

Արման Թաթոյանը նաև կարևորեց խորհրդարանի հետ գործակցությունը. «ԱԺ նախագահի, ԱԺ աշխատակազմի հետ կա բարձր որակի համագործակցություն: Սա շատ է օգնում հասկանալ, նախանշել անմիջական աղբյուրից եկող խնդիրները, հասկանալ պատգամավորներին հետաքրքրող խնդիրները: Ես  սա շատ բարձր եմ գնահատում, և ժողովրդավարական հասարակությունում շատ կարևոր գործոն է»,- ասաց Թաթոյանը՝ ԱԺ առավելություններից առանձնացնելով նաև բազմաթիվ հանրային լսումների անցկացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում