ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի գլխավոր համաճարակաբանի սկանդալային հրաժարականը. BBC

Մեծ Բրիտանիայի գլխավոր համաճարակաբանի սկանդալային հրաժարականը. BBC

Բրիտանացի առաջատար համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնը, որի առաջարկությամբ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո Բրիտանիայում հաստատվեցին խիստ սահմանափակումներ, հեռացել է կառավարությանն առընթեր գիտական ​​խորհրդից: Ըստ բրիտանական մամուլի՝ համաճարակաբանն անձամբ է խախտել այն կանոնները, որոնք հաստատվել են իր պահանջով: Պարզվել է, որ սահմանափակումների ժամանակ նրան կին է այցելել:

Ֆերգյուսոնը կանխատեսել էր, որ Covid-19-ի դեմ մեղմ միջոցառումների դեպքում Բրիտանիայում կարող է մահանալ մոտ 250 հազար մարդ: Այս կանխատեսման հիման վրա էլ իշխանությունները որոշեցին հաստատել ինքնամեկուսացման ռեժիմը: Սոցցանցերում պրոֆեսոր Ֆերգյուսոնը գրել է, որ զղջում է հեռավորության կանոնները խախտելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում