ՌՌոզա Խաչատրյան

Նախագծով ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ․ պատգամավոր

Նախագծով ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ․ պատգամավոր

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հարկումների հետ կապված հարցերի կարգավորումը։

«Ներկայումս շատ վարկառուներ, որոնք դիմում են բանկերին և վարկային կազմակերպություններին՝ վարկ ստանալու համար, այդ թվում՝ այն անձինք, որոնք գրավ են տրամադրում, գույքը ապահովագրվում է, և որպես շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը։ Մասնավորապես,  եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը ստանում են բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարը ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը։ Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազայի հաշվարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ։ Միևնույն ժամանակ,  երբ այդ մնացորդը վերջում վերադարձվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա դիտարկվում է որպես եկամուտ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ։ Հետևաբար, մենք ունենում ենք իրավիճակ, որ ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը կարող է կրկնակի տուժել։ Այդ հարկման բազայի մեջ ներառվելը բերում է նրան, որ վարկի մարմանն ուղղվող գումարը կամ վերջնական գումարը, որը վերադարձվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, նվազեցվում է, և այս սուբյեկտները տուժում են»,- նշեց Խաչատրյանն ու հավելեց, որ հենց այս օրենսդրական բացը լրացնելու համար է ստեղծվել նախագիծը։

Նախագծով հանվում են այդ օրենսդրական կարգավորումները, և թե՛ բանկի, թե՛ վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը, չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու որպես ծախս, երբ վճարում կամ վերադարձնում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, և միևնույն ժամանակ հարկման իմաստով եկամուտ չի դիտվելու տվյալ ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար՝ նշեց պատգամավորը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում