ՆՆարե Ոսկանյան

Ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր

Ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ աշխատակիցները ստուգայցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և Արմավիրի մարզի ջրային տարածքներում։

Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխավան գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։ Իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում