ՌՌոզա Խաչատրյան

Հեղափոխության ամենակարևոր արդյունքը՝ ըստ Փաշինյանի

Հեղափոխության ամենակարևոր արդյունքը՝ ըստ Փաշինյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ամփոփելով  հետհեղափոխական երկու տարին՝ նշեց, որ հեղափոխությունն ունի մի արդյունք, որը անշրջելի է, և հեղափոխության արդյունքներն անգնահատելի բարձր են։

«Հեղափոխությունը եթե ուրիշ բան արած չլինի և չանի էլ ընդհանրապես, կա մի բան, որն ամենակարևորն է և ամենահզորը։ Հայաստանի քաղաքացին, որ 27 տարի այն տրամաբանության մեջ էր, որ ինքը ոչ մի բան չի որոշում, այսօր ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքն է որոշում ամեն ինչ։ Ինքը 27 կամ 20 տարի չէր հավատում դրան, և մենք իրար հետ ցույց տվեցինք, որ ինքը որոշում է ամեն ինչ, և ես սա համարում եմ հեղափոխության ամենամեծ և ամենակարևոր արդյունքը»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ մնացած արդյունքները նա ցույց է տվել և ցույց կտա իր 100 փաստերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում