Կարանտին՝ Գյումրու տարեցների տուն-ինտերնատում, ջերմող խնամվողներ չկան

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրու տարեցների տուն-ինտերնատում 160 տարեց պաշտպանված է չարաբաստիկ կորոնավիրուսից: Արդեն մեկ ամիս է՝ դռները փակ են անցուդարձի համար: Ջերմող հիվանդներ չկան, կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Կառույցն անցել է Կարմիր խաչի խնամքին, և արդեն Կարմիր խաչն է հոգ տանում, որ հիգիենայի բոլոր պարագաները տեղում լինեն, աշխատակիցները՝ արտահագուստով: Խոստանում են՝ շուտով կավելանա նաև բուժկազմը, տատիկ-պապիկները հեռավար տարբերակով անգամ համերգների կմասնակցեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում