Ամառային զորակոչը հետաձգելու մասին դեռ վաղ է խոսել․ Սահակ Օհանյան

ԱԱնուշ Մուրադյան

Ամառային զորակոչը կընթանա ըստ սահմանված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում միայն այն կարող է հետաձգվել։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։ 

«Զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել։ Դեռ վաղ է դրա մասին խոսել։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Բոլոր զինկոմիսարիատներին բաժանված են անհատական պաշտպանիչ միջոցներ, զորակոչից առաջ և յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանման աշխատանքներ», - ասաց Օհանյանը։

Նաև հայտնեց, որ ներկայումս թոքաբորբով հիվանդ ոչ մի զինծառայող չկա։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, զինծառայողներից վերցվել է 165 նմուշ, պատասխանների մեծ մասը բացասական է։ Նա վստահեցրեց, որ բուժվողների և մեկուսացվածների համար գերազանց պայմաններ են ստեղծված։ 

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը տեղեկացրեց, որ մի զորամասի ճաշարանի աշխատակիցներից մեկի մոտ վարակի ախտանշաններ են նկատվել, և ինչպես նա, այնպես էլ նրա շփման շրջանակը մեկուսացվել են, ճաշարանի ամբողջ անձնակազմը փոխվել է։ Ս․Օհանյանի խոսքով՝ տվյալ աշխատակիցը չի շփվել զինծառայողների հետ, ներգրավված չի եղել սննդի մատակարարման աշխատանքներին։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում