Կառավարության հակաճգնաժամային աջակցության երկու ծրագրով բաշխվել է 10 միլիարդ 458 միլիոն դրամ․ ԿԲ նախագահ

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային երկու նախագծերի ներկայիս արդյունքները։ Ասաց, որ առաջին միջոցառումը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկություններին, որի նպատակային թիրախներն են՝ աշխատավարձ, հումք, սարքավորումներ, կոմունալ վարկեր, հարկերի վճարում և սննդի ու դեղերի ներմուծում։

«Ունենք բավարարված 205  վարկ՝ 8 միլիարդ 851 միլիոն գումարի։ Ունենք արդեն մերժված հայտեր, որոնց հիմնական պատճառը անհամապատասխանությունն է ընդունած չափանիշներին։ Ունենք հարկային ժամկետանց պարտավորություններ։ Վարկերի հայտերի քանակը բավականին մեծ է։ Ունենք 691 հայտ՝ ընդհանուր մոտ 39 միլիարդ դրամի»,- ասաց ԿԲ նախագահը։

Ջավադյանը նշեց, որ երկրորդ միջոցառումը վերաբերում է հիմնականում գյուղատնտեսությանը։ Ընդհանուր բավարարված վարկերի քանակը 536-ն են, որի 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսությանը: Քանակը 1 միլիարդ 606 միլիոն դրամ է։ ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ամբողջությամբ՝ երկու ծրագիրը միասին, կազմել է 10 միլիարդ 458  միլիոն դրամ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում