Զրոյական մաքսատուրքով Հայաստան ներմուծվող բժշկական ապրանքների ցանկն ընդլայնվել է․ Սիմոնյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ Հայաստան ներմուծվող բժշակական ապրանքների ցանկն ընդլայնվել է։

«Մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել, որով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ ևս մեկ փոփոխություն կատարվեց, և ցանկն ընդլայնվեց։

Ցանկը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի  արտադրության մեջ կիրառվող նյութերին։ Ցանկը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ներմուծման ժամանակ այդ ապրանքների հետ կապված՝ տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ պետք է ներկայացնի Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացություն ստանալու պարագայում ապրանքները կներմուծվեն ՀՀ 0-ական մաքսատուրքերով։

«Ցանկում առկա են գրեթե բոլոր բժշկական  սարքավորումները, հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ցանկում ներառված ապրանքատեսակների հետ կապված ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշում այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին է։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում