ՄՄարի Կոստանյան

Մադոննան խոշոր գումար է նվիրաբերել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի համար. Variety

Մադոննան խոշոր գումար է նվիրաբերել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի համար. Variety

Համաշխարհային փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Բիլ Գեթսի ու նրա կնոջ բարեգործական հիմնադրամի նախագծին, որը  փորձում է գտնել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը: Այս մասին տեղեկացնում է Variety ամսագիրը:

Իր կայքում Մադոննան հայտնել է, որ միանում է Bill & Melinda Gates Foundation հիմնադրամի ջանքերին, որոնք ուղղված են COVID-19 վարակի բուժման դեղամիջոցի փնտրտուքին:

Հանրահայտ երգչուհին նշել է, որ իր երախտագիտությունն է հայտնում և իր ուժն է փոխանցում բուժաշխատողներին, գիտնականներին, ինչպես նաև առաջին բուժօգնությունը ցուցաբերող մասնագետներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում