ՄՄարի Կոստանյան

Չնայած Մեծ Բրիտանիայում վարակի տեմպերի նվազմանը, սահմանափակումները կպահպանվեն. CNN

Չնայած Մեծ Բրիտանիայում վարակի տեմպերի նվազմանը, սահմանափակումները կպահպանվեն. CNN

Միացյալ Թագավորությունում կարանտինը, սոցիալական հեռավորությունը դեռևս կպահպանվեն շաբաթներ, չնայած կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազել են: Մեծ Բրիտանիայում  կորոնավիրուսով պայմանավորված դրությանն անդրադարձել է երկրի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ գրում է CNN-ը:

Կառավարության՝ համավարակի հարցերի խորհրդատու, պրոֆեսոր Նեյլ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ առաջնահերթությունը վարակակիրների թվի նվազեցումն է:

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կառավարությունը դեռևս կպահպանի երկրում սահմանված սոցիալական հեռավորության կարգը: Կառավարության ղեկավարը կորոնավիրուսի համավարակը բնութագրել է որպես տասնամյակների ընթացքում երկիրը պատուհասած ամենամեծ սպառնալիքը, որի դեմ պայքարի համար կպահանջվեն ոչ թե շաբաթներ, այլ՝ ամիսներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում