Աղավնաձորի մեկուսարանում 14 օր մեկուսացած կոնտակտավորներին ծաղիկներով են ճանապարհում տուն

ՎՎարդան Հովսեփյան

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել և գրել, որ Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան:

«Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:

Այո՛, կորոնավիրուսից հետո կա կյանք…

Առո՛ղջ լինեք…

Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես…»,- գրել է Վանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում