ԳԳոհար Սիմոնյան

Ռուսական Фармзащита կենտրոնը արդյունավետ բուժում է գտել կորոնավիրուսի դեմ

Ռուսական Фармзащита կենտրոնը արդյունավետ բուժում է գտել կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի Фармзащита արտադրահետազոտական կենտրոնը չինական և ֆրանսիական փորձի հիման վրա մշակել է կորոնավիրուսի բուժման մեխանիզմ՝ գործածելով մալարիայի բուժման «մեֆլոխիմ» դեղամիջոցը:

Շեշտվում է, որ հիշյալ դեղամիջոցը արգելափակում է վիրուսի հետագա զարգացումը:

«Դա արդյունավետ բուժում կապահովի կորոնավիրուսով վարակված տարբեր ծանրության հիվանդների համար»,- ասել է Վերոնիկա Սկվորցովան՝  Ռուսաստանի Դաշնային բուժա-բիոլոգիական ծառայության ղեկավարը:

Մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները, ներառվել են նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության մեթոդական հանձնարարականները՝ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման վերաբերյալ (COVID - 19):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում